• «ոտք, թաթ կենդանեաց, սմբակ». ու-նին միայն ՋԲ և ԱԲ. առանձին գործածուած չէ. (յոգնակի ձևով կայ միայն մհյ. ճվերն Վստկ. 222.) որից երկաճիւ «կճղակաբաշխ», մենաճիւ «միակճղակ» Իրեն. հերձ. 169 (տե՛ս Վարդանեան ՀԱ 1910, 301)։
• Böttich. ZDMG 1850, 357 սանս. čhyu «չուել, երթալ», որ մերժում է Lag. Arm. Stud. § 1393, որովհետև իրանեանում նոյն բառն ունի նախա-ձայն š. պրս. šudan «երթալ. չուել»։ Patrubány ՀԱ 1908, 152 յն. δίεμαι «փախչիլ», διερός «փախչող, արագըն-թաց» բառերին ցեղակից է դնում։-Թաթարական լեզուախմբում կայ [arabic word] ձևը, որ գտնում եմ Böhtling-ի եաքու-տերէն բառարանում (Uber die sprache der Jakuten, Ս. Պ. 1851)՝ satə «յոտոն-կայս, հետևակ» բառի դէմ համեմա-տութեան բերուած. [arabic word] ձևը պէտք է կարդալ երևի jeyve. բայց մեր բառը սրա հետ չի կարող կապ ունենալ, որով-հետև յիշուած է Զ դարից (տե՛ս Ակին-եան ՀԱ 1910, էջ 205 ա), ուստի և նը-մանութիւնը պատահական է։ Այսպէս է նաև չին. [ethiopian word] šՈ կամ [other alphabet] čiao3 «ոտք»։
• ԳՒՌ.-Ալշ. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. ճիվ, Ննխ. Պլ. Ռ. Տիգ. ջիվ, Հզ. չիվ, զանազան առումներով. այն է «1. մարդու կամ անա-սունի ոտք. 2. հաւի թև կամ ոտք. 3. մառ-դու թև», իսկ Սեբ. ջիվ «ցայլք»։-Նոր բա-ռեր են ճուահան անել Երև. Շլ. «յօշոտել». ճվտել «հաւի ոտքերից քաշելով պատռել, փետրատել, փրցնել», որի սաստկականն է ճվատել. գրուած է ճվրդել ձևով՝ ժԶ դարու վկայաբանական մի տաղի մէջ. «Ճրվրրդեց զօղն անկըճէն, արիւնն ի վրայ յուսին գը-նաց». Նոր վկ. էջ 380։